Ներկայումս բոլոր սերերը բանտվել են,
չէի ասի, թե միայն քեզ եմ սիրում, իմ հայրենիք,
որովհետև շաբաթ-կիրակի քեզ սիրում եմ թոռնիկներիս նման,
երկուշաբթի՝ իմ չապրած կյանքի գնով եմ սիրում...
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...